Քաղաքականություն
Սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա ամոթ ունեք․ Լիզա Ճաղարյան
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց, շաաատ բաց նամակ Էդմոն Մարուքյանին Արմանին ձեր ցուցակով գլխներիս երեսփոխան կարգելը աչքիս լույսն էիք, բայց նույնիսկ Ձեզանից չէի սպասում, որ Ձե�…
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց, շաաատ բաց նամակ Էդմոն Մարուքյանին
Արմանին ձեր ցուցակով գլխներիս երեսփոխան կարգելը աչքիս լույսն էիք, բայց նույնիսկ Ձեզանից չէի սպասում, որ Ձեր խախուտ հեղինակությունն այսպիսի դաժան փորձության կենթարկեք՝ սույն «կոնֆլիկտաբան» (տո լավ է՛) պարոնի ոտքերի տակ դնելով ձեր ջահել-ջիվան կուսակցության մշուշապատ ապագան։
Պարոն Մարուքյան, առայժմ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս, որ Դուք էլ խորհուրդ տաք Ձեր թանկագին «կոնֆլիկտաբանին»՝ ԱՄՆ-ում երկու համալսարան ավարտած (տո լավ է՛) առհասարակ չխոսի ազնվությունից, արդարությունից, անկաշառությունից, մեկ էլ չպնդի էլի, որ ինքն իր թերթի ու կայքի համար ամերիկաներից փող չէր ստանում։ Լավ է չասաց, որ ռոբիկ-սեՌժիկի վախտվա կառավարությունից էլ չէր փող ստանում։
Պարոն Մարուքյան, Բաբաջանյան Արմանին սրանից հետո որ ուղարկեք հարցազրույց տալու, խորհուրդ տվեք, որ այսուհետ էլ միայն բավարարվի փիշիկ-չիշիկ թեմաներով, որովհետև եթե ձեր կուսակցությունում էս Արմանի «գեղիցը մարդ չկա», ու էս պարոնը կարողացել է Ձեզ խաբխբել, որ ինքը սովորական խաբեբա, կեղծիքների վարպետ ու հայտնի «քցող» չի, լիքը մարդիկ կան, որոնք մինչև ուղնուծուծը ճանաչում են էդ փիշիկ-չիշիկին, ու եթե շարունակի մեծ-մեծ բարբաջել, մեկ էլ տեսար՝ էդ մարդկանց համբերության բաժակը լցվեց ու հիշեցրին էդ պարոնի «փառապանծ ուղու» մասին։
Ձեր էդ Բաբաջանյանն ամոթ չունի՝ վաղուց հայտնի բան է, բայց ես հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա դրանից ունեք, սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն խեղճ քաղաքապետը այդքան փող ծախսեց, ձյուն մաքրող մեքենաներ գնեց, ձյուն չեկավ․ Փաշինյանը կատակեց
Կառավարության ղեկավարը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ շրջել է Երևանի Գլխավոր պողոտայի այգում՝ ծանոթացել...
Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի միջև բարեկամական կապի վերաբերյալ մամուլում եղած հրապարակման առթիվ...
Կասկածողները սրիկա են.Փաստաբանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ դադարեցնում է Գրիգորյանի պ...
Փաշինյանի ելույթից հետո դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 12-ին Կառավարության ծրագրի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո դատական համակար...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Էրդողանը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների մասին
5.0
Թրամփը կրճատել է Հարավային Կորեայի հետ զորավարժությունները՝ պատճառաբանելով Կիմ Չեն Ընի հետ «բարեկամությամբ»
5.0
ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
5.0
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան
5.0