Քաղաքականություն
Գործարար Սիլվա Համբարձումյանն ու Արամ Հարությունյանի գործով հիմնական վկան առերեսվել են. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարար Սիլվա Համբարձումյանը եւ Արաքս Դիլանյանը վերջերս առերեսվել են: Ինչպես հայտնի է, իրավապահները ՀՀ բնապահպանության նախկին…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարար Սիլվա Համբարձումյանը եւ Արաքս Դիլանյանը վերջերս առերեսվել են: Ինչպես հայտնի է, իրավապահները ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք են առաջադրել կաշառքի գործով:
Բանն այն է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը մշտապես հայտնել է. «Կաշառքը տվել եմ 2008թ.-ին, իսկ 2009թ.-ից իմ հանքերը սկսեցին զրկել լիցենզիայից: Դա փոխանցվեց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը Սուրիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն էր, եւ սկսեցին զրկել: 8 մլն դոլարը ես փոխանցել եմ Դուբայ` իրենց տված հաշվեհամարին` Արաքս Դիլանյանի հաշվին: Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին` Վիկտոր Մարտիրոսյանին, Արմեն Խաչատրյանին, Գագիկ Կարապետյանին: Իսկ 6 մլն-ը տվել եմ կանխիկ` Սուրեն Ավագյանի միջոցով»:
Եվ, ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինը օրեր առաջ առերեսման է հրավիրել գործարար Սիլվա Համբարձումյանին եւ Արաքս Դիլանյանին: Արաքս Դիլանյանը առերեսման ժամանակ էլ հաստատել է, որ Համբարձումյանից գումար է ստացել փոխանցման եղանակով, սակայն նա ասել է, թե չի իմացել, որ դա կաշառք է»:
Նմանատիպ հոդվածներ
Սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա ամոթ ունեք․ Լիզա Ճաղարյան
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց, շաաատ բաց նամակ Էդմոն Մարուքյանին Արմանին ձեր ցուցակով գլխների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն խեղճ քաղաքապետը այդքան փող ծախսեց, ձյուն մաքրող մեքենաներ գնեց, ձյուն չեկավ․ Փաշինյանը կատակեց
Կառավարության ղեկավարը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ շրջել է Երևանի Գլխավոր պողոտայի այգում՝ ծանոթացել...
Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի միջև բարեկամական կապի վերաբերյալ մամուլում եղած հրապարակման առթիվ...
Փաշինյանի ելույթից հետո դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 12-ին Կառավարության ծրագրի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո դատական համակար...