Քաղաքականություն
Արմեն Սարգսյանի ակտիվությունը մի տեսակ կասկածելի է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի վերջերս ցուցաբերած ակտիվությունը հատկապես միջազգային ասպարեզում մի տեսակ կասկածելի է: Նա հունվարին աշխատանքային այցով Արաբական Միացյալ…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի վերջերս ցուցաբերած ակտիվությունը հատկապես միջազգային ասպարեզում մի տեսակ կասկածելի է: Նա հունվարին աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրությունում էր, հետո՝ Ֆրանսիայում, հիմա էլ պատրաստվում է մեկել Գերմանիա, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Նախագահականի հաղորդագրության համաձայն` «Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները»: Հատկանշական է, որ նախորդ տարիներին ևս Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանը մասնակցել է նախագահի մակարդակով. Սերժ Սարգսյանը պարտաճանաչ մեկնում էր այդ միջոցառմանը:
Սակայն այն ժամանակ Ս. Սարգսյանի ներկայությունը միանգամայն հասկանալի էր. Սահմանադրությամբ նա ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն էր, երկրի անվտանգության երաշխավորը: Սակայն նոր սահմանադրության համաձայն` նախագահը պաշտպանության ու անվտանգության բնագավառում լիազորություններ չունի, նրա պաշտոնը խորհրդանշական է, իսկ համապատասխան ոլորտներում լիազորությունները վերապահված են վարչապետին:
Այսպիսով, Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի ակտիվությունը միանգամայն հեռուն գնացող եզրակացությունների տեղիք է տալիս, ու տպավորություն է, թե նա ամեն առիթ օգտագործում է` մտնելու վարչապետի լիազորությունների դաշտ»:
Մանրամասներըՙթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Փաշինյանի ելույթից հետո դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 12-ին Կառավարության ծրագրի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո դատական համակար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր մտերիմ ռեկտորը իրեն 554-ի տեղը 855․000 աշխատավարձ է նշանակել․Մարուքյանը՝ ԿԳՆ-ին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ճիշտ մոտեցում չէ հեղափոխությունն անընդհատ մարդկանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը փողոցային առևտրի մասին՝ բոլորս դավայ, Մաշտոցի պողոտա ու դառնում ենք արևելյան բազար
Խորհրդարանն այսօր շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը: Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել: Վարչապետ Նի...