Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը փողոցային առևտրի մասին՝ բոլորս դավայ, Մաշտոցի պողոտա ու դառնում ենք արևելյան բազար
Խորհրդարանն այսօր շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը: Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատասխանելով ապրանքների ներկրման, մաքսազերծման մասին Վահե…
Խորհրդարանն այսօր շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը: Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատասխանելով ապրանքների ներկրման, մաքսազերծման մասին Վահե Էնֆիաջյանի հարցին, նշեց․
«Եթե ես պարբերաբար գնում եմ ուրիշ գործերով, պարբերաբար ապրանք եմ բերում, դա, կներեք, չի լինի ըտենց: Ախր, ինչքա՞ն կարելի է ասել, էս հեղափոխությունը բա ինչի՞ եղավ: Էն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա, էն ժամանակ արտոնյալներն ուրիշ տեղ էին, հիմա ուզում են արտոնյալ լինել ուրիշ մարդիկ. Ֆուռը բերում կանգնացնում են 50 կգ-ով ուզում են ապրանքը բերեն երկիր, ոչ և ոչ, չի լինելու նման բան, չեն լինելու նման անսկզբունք կոմպրոմիսներ: Եթե փորձելու են կառավարությանն ասեն՝ վայ, ցույց ենք անելու ձեր դեմ, չի լինելու: Ցույց արեք, երբ տեսնենք՝ քանակ կա, մենք կհասկանանք, կասենք ցտեսություն ու կգնանք ամեն մեկս մեր գործին: Ով ավելի շուստրի ա, կառավարությանը ստիպում ա որոշում կայացնել, չի լինելու նման բան: Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք: Վերջ, չկա ու չի լինելու ուրիշ տարբերակ: Օլիգարխ կլինի, մանր վաճառական կլինի, ոչ մի անգամ»։
Վարչապետը պաստմեց, որ տեսել է, թե ինչպես է փողոցային առեւտրականը հարցազրույց է տալիս ու ասում՝ բա մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն արել:
«Դե իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երեւանի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար: Բոլորս դավայ, Մաշտոցի պողոտա ու դառնում ենք արևելյան բազար»,-ասաց նա:
ՏԵսանյութը՝ NEWS am-ի
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բ...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված...