Քաղաքականություն
Իրական բանավեճը պետք է լիներ նաև արտախորհրդարանական ուժերի հետ․ Արա Վարդանյան
Gohar Vardanyan
1 րոպե
271 դիտում
Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այս երկու օրը ուշադիր հետևելով Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկումներին` ցավով պետք է փաստենք, որ այսօրվա Հայաստանում խորհրդարանական ընդդիմություն չկա։ Եթե մեկը խնդրում է Վարչապետին մունաթ չգալ, իսկ մյուսը հաշվում է թե որ բառը քանի անգամ է կրկնվել տեքստում, ապա ի՞նչ ենք ուզում։ Ռուսերեն մի լավ արտահայտություն կա. Какой привет такой ответ. Արդյունքում ստանում ենք պոպուլիստական հարցեր և պոպուլիստական պատասխաններ։
Ներկայացված բյուջեն իշխող քաղաքական ուժի պատկերացումն է մեր երկրի ապագա զարգացման տեսլականի։ Անշուշտ, դժվար է տալ գնահատական կառավարության աշխատանքներին թվերի բացակայության պարագայում, սակայն ամենևին անհնար չէ։
Ես, իրավի, սպաում էի լուրջ քննարկումներ առողջապահության և գյուղատնտեսության ապահովագրման ոլորտների և մի շարք այլ կարևորագույն խնդիրների շուրջ։ Բայց արի ու տես, որ դա կարևոր չէ, կարևորը փաստորեն թվերն են։ Մինչ Ազգային Ժողովում մեր "ընդդիմությունը" հորդորում է Վարչպետին մունաթ չգալ, իրական ընդդիմության ներկայացուցիչները, որոնք թերևս ներկայացված չեն Ազգային Ժողովում և չեն ներկայացնում մեկ քաղաքական ուժ, տարբեր հարթակներում բավականին լուրջ քննարկում են ներկայացված նախագիծը։ Իմ խորին համոզմամբ իրական բանավեճը և կարծիքների փոխանակումը պետք է լիներ նաև արտախորհրդարանական ուժերի հետ, որոնց հետ կարելի էր ներկայացված բյուջեի նախագիծը զգալիորեն բարելավել։ Ինչ ասեմ, ունենք այն ինչ ունենք։ Աստված էլ ավելի բեթարեն ազատի»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
841
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր մտերիմ ռեկտորը իրեն 554-ի տեղը 855․000 աշխատավարձ է նշանակել․Մարուքյանը՝ ԿԳՆ-ին
Gohar Vardanyan
699
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը փողոցային առևտրի մասին՝ բոլորս դավայ, Մաշտոցի պողոտա ու դառնում ենք արևելյան բազար
Gohar Vardanyan
1 րոպե
649
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
259
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
192
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
683
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
428
1.0