Քաղաքականություն
Դուք սարքեք, թող երեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, երեխեքը քանդելու բան չունենան. Փաշինյան
Gohar Vardanyan
753 դիտում
Շինարարության որակի նկատմամբ վերահսկողությունը պետք է շատ լուրջ լինի. ավարտական կառույցի շենքին կարծես գրված լինի՝ «պետական շինարարություն»: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, պետական շինարարության մասին մեր ընկալումները երկար տարիներ չեն փոխվում. «Որ պետական շինարարություն է, կարող է մի քիչ ծուռ լինի, մի քիչ գույնը էն չլինի, որակն էն չլինի: Դե պետական շինարարություն է, էլի: Բայց երբ որ սեփական շինարարություն է, ամեն անկյունը ծյունինգ արած է: Հա, դե դպրոց ա, մեկ է՝ երեխեքը քանդելու են: Դուք սարքեք, թող երեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, երեխեքը քանդելու բան չունենան»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է պետական շինարարության որակի վերաբերյալ ընկալումը փոխել:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ եթե լավ սարքած է, երեխաները չեն քանդում:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ շինարարությունն ամենա «ատկատատար» ոլորտներից մեկն է, որտեղ կարելի է գաջը մի քիչ բարակ քսել, ցեմենտը մի քիչ քիչ լցնել եւ այլն. «Կոռուպցիայի դեմ պայքարը այդտեղ պետք է երեւա: Դպրոցի շահառուն պետք է տեսնի, որ այդտեղ բան է փոխվել, փոխվել է աշխատանքի որակը»:
Տեսանյութը՝ 1in. am-ի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ-ն «Երկիր մեդիա»-ում կադրային ջա՞րդ է սկսել․ պարզաբանում է Գեղամ Մանուկյանը
Gohar Vardanyan
471
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս ընդդիմադիր Նավալնին կարո՞ղ է կրկնել Փաշինյանի օրինակը․ Վարչապետի պատասխանը
Gohar Vardanyan
1 րոպե
395
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարությունը հաստատեց առաջիկա 5 տարվա ծրագիրը
Gohar Vardanyan
358
Ելքը Նիկոլի օր առաջ հրաժարականն է. Շարմազանովի հայտարարությանն արձագանքել է Ալեն Սիմոնյանը
Gohar Vardanyan
2,149
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արաղչին հայտնել է՝ որ երկիներն են հանդիսանում Իրանի գործընկերները
1 րոպե
164
5.0
Արաղչին՝ Իրանի նոր գերագույն առաջնորդի առողջական վիճակի մասին
1 րոպե
614
Ղարաբաղը Ռուսաստանից բացի ուներ ևս մեկ երաշխավոր. Ռոբերտ Քոչարյան
1 րոպե
487
Այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է՝ կապված ընտրությունների հետ. Քոչարյան
1 րոպե
120