Ռուսաստանցիները կրկին շտապում են Հայաստան․ բնակարանների պահանջարկը կտրուկ աճել է
Հայաստանում ռուսաստանցիների կողմից բնակարանների նկատմամբ պահանջարկի կտրուկ աճ է գրանցվել, որը համեմատելի է 2022 թվականի ցուցանիշների հետ: Այդ մասին գրում է DW- ռուսական ծառայություն:
Տեղական անշարժ գույքի գործակալներից մեկի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին Երևանում բնակարանների վարձակալության գնային մակարդակը բարձրացել է շուրջ 30%-ով։ Նա դա պայմանավորել է «նոր ժամանող ռուսաստանցիների հոսքով»՝ նշելով նաև սեպտեմբերից մեկնարկող վարձակալության «բազմաթիվ հարցումների» մասին և ենթադրելով, որ ՌԴ քաղաքացիները ցանկանում են հեռանալ երկրից մինչև Պետդումայի ընտրությունները։
Մեկ այլ անշարժ գույքի գործակալ ընդգծել է, որ պահանջարկը հսկայական է, ինչի պատճառով Երևանի անշարժ գույքի շուկայում ձևավորված իրավիճակի հետևանքով գները պարզապես ֆանտաստիկ են։
Զրուցակիցներից ևս մեկի համաձայն՝ Երևանում բնակարանի ընտրության հարցով դիմողների 80%-ը վերջերս տեղափոխված կամ տեղափոխվելու պատրաստվող անձինք են։
Ավելի վաղ՝ հուլիսին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՌԴ իշխանությունները ծրագրում են 2026 թվականի աշնանը «ընդլայնել զորահավաքը»։
Զելենսկու խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստվում է նոր ռուսաստանցիների պարզապես տանել պատերազմ»։
Նմանատիպ հոդվածներ
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...