ՀԷՑ-ի շուրջ նոր քայլ․ անցկացվել է կառավարության նախագծի հանրային լսումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը։
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ կայացած հանրային լսմանը ներկա են եղել «ՀԷՑ» ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, քաղաքացիներ, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։
Նախագծի բովանդակությունը ներկայացնելիս նախարար Խուդաթյանն ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու որոշման հիմքում ընկած է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակությունը, բնակչությանն անխափան էլեկտրամատակարարմամբ ապահովելը, սոցիալական ու ռազմավարական օբյեկտների բնականոն աշխատանքը, էներգետիկ համակարգի կայունությունն ու սպառողների իրավունքների պաշտպանությունը։
Մասնակիցների կողմից քննարկվող նախագծի վերաբերյալ դիտողություններ կամ առաջարկություններ չեն արվել։
Նմանատիպ հոդվածներ
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...