Երևանում տղամարդը մեղադրվում է 9-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բռնության համար. ՔԿ
Հուլիսի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում 9-ամյա տղայի հետ անհատական պարապմունքներ անցկացնելու ընթացքում դրսևորել է սեքսուալ բնույթի գործողություններ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ օպերատիվ տեղեկությունների, տղամարդը ձեռքով հպվել է անչափահասի սեռական օրգանին, իսկ երբ երեխան փորձել է դիմադրել, ձեռքով սեղմել է երեխայի մարմինը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ լրատվամիջոցը չի հրապարակում։
Auroranews-ը կապ հաստատեց ՔԿ, որտեղից մեզ ասացին. «1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով: Նա կալանավորվել է»:
Նմանատիպ հոդվածներ
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
Աղետալի վիճակ կրթության ոլորտում. դիմորդների միայն 58.4 տոկոսն է ընդունվել բուհ. փորձագետ
ԲՈՒՀ-եր ընդունվողների և դիմորդների քանակի նվազման վերջին 5-6 տարիների միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարվա ընդունելությ...