Երևանում 41-ամյա տղամարդը «հուշանվեր» 20-հազարանոցներով միրգ է գնել ու ձերբակալվել
Երևանում 41-ամյա տղամարդը կեղծ՝ «հուշանվեր» գրառմամբ 20-հազարանոցներով միրգ է գնել և վաճառողներից ստացել իրական գումար՝ որպես մանր։ Դեպքը բացահայտել են ոստիկանները։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ հուլիսի 24-ին նույնատիպ երկու հաղորդում է ստացվել, սակայն տեղեկությունը ՆԳՆ-ն հրապարակել է այսօր:
Դեպքերից մեկով Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակչուհին հայտնել է, որ Երևանի Շիրազի փողոցում անհայտ անձը իրենից 3000 դրամի միրգ է գնել և վճարել «հուշանվեր» գրառմամբ 20 հազար դրամանոց թղթադրամով՝ ստանալով 17 հազար դրամ մանր։
Նույն փողոցում մեկ այլ վաճառողից՝ Շենավան գյուղի բնակչուհուց, տղամարդը 1000 դրամ արժողությամբ միրգ է գնել և կրկին վճարել նույնատիպ թղթադրամով։
Ոստիկանության օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 41-ամյա տղամարդը։ Նա ոստիկանությունում խոստովանել է արարքը։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...