Wildberries-ը տուժածներին վճարել է ավելի քան 40 մլն ռուբլի
Wildberries-ը ընկերության լոգիստիկ օբյեկտների վրա հարձակումների հետևանքով տուժած անձանց ավելի քան 40 մլն ռուբլու փոխհատուցում է տրամադրել։ Այս մասին հայտնել են Wildberries և Russ միավորված ընկերության՝ RWB-ի մամուլի ծառայությունից։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ տուժածներին աջակցության միջանկյալ արդյունքներով ուղղակի ֆինանսական փոխհատուցումների ընդհանուր ծավալը գերազանցել է 40 մլն ռուբլին։
RWB-ից նաև պարզաբանել են, որ ծանր տուժածներին և զոհվածների ընտանիքներին առաջին վճարումները կատարվել են հուլիսի 21-ին։
Միաժամանակ ընկերությունը պարզաբանել է, թե ինչպես են հաշվարկվում վաճառողների փոխհատուցումները։ RWB-ի փոխանցմամբ՝ փոխհատուցման չափը որոշվել է՝ հաշվի առնելով միջադեպի պահին պահեստում առկա ապրանքների մնացորդն ու դրանց արժեքը՝ այն հաշվարկով, կարծես ապրանքն արդեն վաճառված լիներ։ Վճարումները կատարվելու են մի քանի փուլով։
Հուլիսի 22-ին Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել էր վաճառողներին փոխհատուցումների մեկնարկի մասին՝ նշելով, որ առաջին հերթին վճարումներ կստանան շուրջ 88 հազար առավել խոցելի ձեռնարկատերեր։
Սակայն դրանից հետո մասնագիտացված խմբերում մի շարք վաճառողներ դժգոհել են, որ ստացած փոխհատուցումները զգալիորեն ցածր են իրենց ապրանքների ինքնարժեքից։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին հարվածներ էին հասցվել Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում, իսկ հուլիսի 22-ին՝ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում։ Հարձակումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, իսկ վնասվել է ընկերության լոգիստիկ հզորությունների շուրջ 10%-ը։
Նմանատիպ հոդվածներ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Ատեստավորում անցած ոստիկանության ծառայողները կստանան մինչև 560 հազար դրամ հավելավճար
Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերով կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորմա...