Քաղաքականություն
Ապարանցի Պավլիկը զենքի գործադրման ակնարկներ է անում․ իշխանության ամենամեծ սխալը
Gohar Vardanyan
1 րոպե
475 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ սխալը եղել ու մնալու է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին ազատ արձակելու քաղաքական որոշումը: Համենայն դեպս, այդ խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանն ամեն քայլափոխի ապացուցում է դա: Խոսքն այստեղ միայն նրա ապերախտ, երախտամոռ պահվածքին չի վերաբերում, երբ վերջին հարցազրույցում, խոսելով ազատ արձակման մասին, ասել է. «Ես թքած ունեմ նման արդարության վրա և մեր խափանման միջոցը փոխելու, «լկստված» համաներում շնորհելու վրա, ես համաներման կարիք չունեմ, իմ ապստամբությունն արդարացի էր»:
Այստեղ խնդիրն ավելի լուրջ է: Քննադատելով իշխանություններին` Մանուկյանն ասել է՝ վտանգի դեպքում կրկին պատրաստ է ըմբոստանալ, ընդ որում՝ չբացառելով կրկին զենքի դիմելը: «Ես չեմ ասում՝ պարտադիր է դա, բայց եթե պետք լինի․․․ անցյալ իշխանությունը պետական տեռոր էր իրականացնում. եթե նույն բանը լինի, իհարկե, ապստամբելու եմ, իմ ժողովրդի համար եմ չէ՞ անում»: .
Բացի այդ, նա հայտարարել է. «Ամբողջը ավգյան ախոռների են վերածել: Վարչախմբի դեմքն է ընդամենը փոխվել»: Ու այս խոսքերի հեղինակը մի մարդ է, որը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ամենավառ երազում անգամ չէր պատկերացնի՝ ինքը և, ընդհանրապես, զինված խմբավորման անդամներն ազատ կարձակվեին: Նրանց սպառնում էր ցմահ ազատազրկում, նախկին իշխանությունը որոշումը կայացրել էր, ուղղակի իրագործմանը խանգարեց թավշա հեղափոխությունը:
Այսօր Պավլիկ Մանուկյանն ու ընկերներն ազատության մեջ են ու սա բացառապես Փաշինյանի ղեկավարած թավշյա հեղափոխության արդյունքում, Փաշինյանի իշխանության քաղաքական կամքի շնորհիվ: Այն Փաշինյանի, որի մասին ՊՊԾ գնդի գրավման օրերին Պավլիկն ասել էր. «Նիկոլին մի՛ լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք, Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվե՛ք գանգին՝ չերևա»:
Նրան այս խոսքերը Ն.Փաշինյանը հեշտ ներեց: Ինչպես տեսում եք, շատ իզուր. Ապարանցի Պավլիկը շարունակում է զենքի գործադրման մասին ակնարկել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,757
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
Gohar Vardanyan
1,702
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ղարաբաղը Ռուսաստանից բացի ուներ ևս մեկ երաշխավոր. Ռոբերտ Քոչարյան
1 րոպե
27
Այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է՝ կապված ընտրությունների հետ. Քոչարյան
1 րոպե
90
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
654
Իսրայելը հայտարարում է՝ Իրանի դեմ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
1 րոպե
302