Քաղաքականություն
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց, գրում է armtimes. com-ը: Մասնավորապես խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերի…
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց, գրում է armtimes. com-ը:
Մասնավորապես խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերի Օսիպյանից հետաքրքվեց, թե գնդում գտնվելու ընթացքում իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադրական կարգը երկրում տապալված է եւ իրենց գործողությունները ուղղված են այն պահպանելու դեմ, Օսիպյանը պատասխանեց. «Ինձ բացատրել պետք չէ, ես շատերին կարող եմ բացատրել՝ ինչ է սահմանադրական կարգը, բայց սրա շուրջ խոսակցություն եղել է»:
Կյուրեղյանի՝ «ընդունե՞լ եք, որ սահմանադրական կարգը տապալված է» հարցը դատարանը հանեց: Այդ ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը ոստիկանապետին ինչ-որ բան ասաց, որը, սակայն, լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվողների համար: Օսիպյանի հարցին, թե բան ունեք ասելու, Սմբատը կրկին ինչ-որ բան ասաց, ինչից հետո Վալերիյ Օսիպյանն ասաց.
«Որեւէ մեկը չփորձի որեւէ բան ասել»: Դահլիճում ներկա գտնվողներից Գեւորգ Սաֆարյանը, դիմելով ոստիկանապետին, վիրավորեց նրան. «Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ»: Ինչից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը կարգի հրավիրեց ներկաներին՝ նշելով, որ կարգը խախտելու, այսպես շարունակելու դեպքում նիստը կքննվի դռնփակ կարգով:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո Գերմանիայի կառավարության կայքում հրապարակվել է «7 բա...
«Երբ քայլում են, քայլում են, քայլում են․․․» վերնագրով շարադրություն՝ դպրոցում․ քաղաքական քարոզչությո՞ւն, թե՞ սխալմունք
8-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլու...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ընտրությունները հիմա Ուկրաինայի համար ցունամի են․ Զելենսկի
Ալիևը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» համար միջազգային կոնսորցիում ստեղծելու ծրագրի մասին
4.0