Քաղաքականություն
Գևորգ Կոստանյանը պաշտոն կստանա. Ժողովուրդ
Gohar Vardanyan
485 դիտում
Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտարարել էր դեռեւս Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու օրերին, պետական կառավարման համակարգում պետք էներգրավվեն նաեւ ճանապարհ անցած պրոֆեսիոնալ կադրեր:
Հայտնի է, որ Արցախյան հիմնահարցը մեր երկրի համար կարեւորագույն նշանակություն ունի ու դրա լուծման մասին խոսակցությունները վերջին շրջանում ահագնացել են: Քաղաքական դիրքորոշումը հստակ է. Նիկոլ Փաշինյանը զիջումների չի գնալու, հետեւաբար լուծումը մոտ չէ:
Դատելով նրա հրապարակային ելույթներից, վարչապետն առավել հակված է առկա իրավիճակի միջազգային ճանաչման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնել ու դա նշանակում է, որ իրավական դաշտում անելիքներ կան: Ու որպես այդ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, թերեւս գործին կմիանա ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: Նա Արցախյան հիմնահարցի իրավական մեթոդաբանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից առավելագույն լրջությամբ եւ խորությամբ է տիրապետում:
Հիշեցնենք, որ անկուսակցական Գեւորգ Կոստանյանը իրավաբանական հարթության մեջ նախորդ տարի հասավ այնպիսի հաջողության, որ Արցախի ներկայացուցիչ Էմիլ Բաբայանը մասնակցեց ՄԻԵԴ նախարարների կոմիտեի նիստին: Վերջում հավելենք, որ հետհեղափոխական Հայաստանում նախկին իշխանության կադրերի ներգրավվումը կատարվում է մի պայմանով. նրանք նախկիում չպետք է մասնակցած լինեն որեւէ կոռուպցիոն պատմության: Գեւորգ Կոստանյանի անունը, ըստ էության, չի կապվում որեւէ կոռուպցիոն գործարքի հետ, ավելին` նա որպես դատախազ, անհանդուրժող է եղել նման երեւույթների հանդեպ»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,760
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
3,431
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,238
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
734
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,999
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
652
2.0