Քաղաքականություն
Եկել, Արցախ-Հայաստանի միջև սեպ են խրել. Պավլիկ Մանուկյանը դժգոհ է
Gohar Vardanyan
397 դիտում
«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանն իշխանափոխությունից հետո որևէ դրական փոփոխություն երկրում չի նկատել:
Tert.am-ի հետ զրույցում Մանուկյանը նշել է, թե ժողովրդի ապստամբությունը մի քանի հոգի շեղեցին այլ ուղղությամբ և տարան իրենց հետ:
«Ամբողջը ավգյան ախոռների են վերածել: Վարչախմբի դեմքն է ընդամենը փոխվել»,-ասել է նա:
Պավլիկ Մանուկյանի խոսքով՝ նրանք բացարձակապես ազգային մտածելակերպ չունեն:
«Դեռ մի բան էլ եկել, Արցախ-Հայաստանի միջև սեպ են խրել: Աչքներիս դեմը կոռուպցիայի անունը փոխեցին, դրեցին պարգևատրումներ կամ էլ մարդկանց զրկելով աշխատանքից՝ անունը դրել են օպտիմալացում, ՀՀ-ի գյուղերի միավորումը պրծան, հիմա էլ նախարարություններին անցան, արդյունքում որոշեցին Սփյուռքի նախարարությունը հանել, դա շատ վտանգավոր ապազգային երևույթ է»,-լրատվականի հետ զրույցում ասել է նա:
Նախկին նախագահի և մյուս այլ պաշտոնյաների դեմ դատավարությունները նա որակել էէ որպես «գոլորշի բաց թողնել» և ոչ ավելին:
Լրատվականի դիտարկմանը, որ հասարակության մի հատված կարծում է, որ նա երախտամոռ է, ազատություն է ստացել, բայց կրկին քննադատում է, բողոքում, Պավլիկ Մանուկյանն արձագանքել է. «Բայց մենք իրենցից ազատություն չենք էլ պահանջել, մենք ժողովրդի համար էինք ազատություն պահանջում, հենց հիմա էլ կարող են խափանման միջոցը փոխել, դա ինձ համար ոչ մի կոպեկ էլ չարժի, ես թքած ունեմ նման արդարության վրա և մեր խափանման միջոցը փոխելու լկստված համաներում շնորհելու վրա, ես համաներման կարիք չունեմ, իմ ապստամբությունն արդարացի էր»:
«Սասնա ծռերի» անդամը մնում է նույն համոզմանը, որ վտանգի դեպքում կրկին պատրաստ է ոտքի կանգնել, ըմբոստանալ: Հարցին՝ կրկին զենքի՞ միջոցով, նա պատասխանեց. «Ես չեմ ասում՝ պարտադիր է դա, բայց եթե պետք լինի... անցյալ իշխանությունը պետական տեռոր էր իրականացնում, եթե նույն բանը լինի, իհարկե, ապստամբելու եմ, իմ ժողովրդի համար եմ չէ՞ անում»:
Պավլիկ Մանուկյանը հրաժարվել է խոսել «Սասնա ծռեր» խմբի իր ընկերների հետ ունեցած հարաբերությունների մասին, որոնց հետ ճանապարհները նախընտրական շրջանում խաչվեցին: Միայն նշեց, որ նրանց հետ այնպես չէ, որ բոլոր կապերը խզել է՝ հավելելով, որ նրանք իրենց մասնակցությամբ միայն լեգիտիմացրին այս ընտրությունները: «Այդ թեմայով չեմ ուզում խոսել, կգա ժամանակը, ամեն ինչ ցույց կտա, թե ով էր ճիշտ, և ով մնաց միայն խմբի դրոշակակիրը»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,757
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
Gohar Vardanyan
1,702
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ղարաբաղը Ռուսաստանից բացի ուներ ևս մեկ երաշխավոր. Ռոբերտ Քոչարյան
1 րոպե
10
Այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է՝ կապված ընտրությունների հետ. Քոչարյան
1 րոպե
90
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
653
Իսրայելը հայտարարում է՝ Իրանի դեմ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
1 րոպե
302