Պուտինը նշել է` որտեղ կարող են անցկացվել Ուկրաինայի հետ բանակցությունները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հավանական բանակցությունների դեպքում Մինսկը կարող է հանդիսանալ ռուս-ուկրաինական հանդիպումների անցկացման հարթակ։
«Վեստի»-ին տված հարցազրույցում ՌԴ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ գործընթացը բանակցային փուլ հասնելու պարագայում հնարավոր է կիրառել բելառուսական կողմի հնարավորությունները։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ տեղյակ է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիրքորոշմանը, ով պատրաստակամ է բոլոր միջոցներով նպաստել խնդիրների խաղաղ կարգավորմանը։ Ռուսաստանի նախագահը նաև փաստել է, որ 2022 թվականի ռուս-ուկրաինական բանակցային գործընթացը մեկնարկել է հենց Մինսկում, ինչպես նաև այնտեղ են ստորագրվել 2014 թվականի Մինսկի համաձայնագրերը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...
Այդ երկրի ապագան պատկանում է ժողովրդին. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Լիբանանի հարցը պետք է դիտարկվի առանձին՝ Իրանից, քանի որ Լիբանանն ինքնիշխ...