Մեծ Բրիտանիան վերազինվում է․ հիբրիդային մարտական նավեր՝ օդային և ստորջրյա դրոններով
Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմը ձեռք կբերի առնվազն վեց հիբրիդային մարտական նավ, որոնք ընդունակ են անօդաչու թռչող սարքեր արձակել, դրանք պետք է զինված ուժերին հանձնվեն հաջորդ տասնամյակի սկզբին, հայտնում է Financial Times թերթը։
«Թագավորական ռազմածովային նավատորմը պատվիրելու է առնվազն վեց մարտական նավ, որոնք կարող են դրոններ արձակել օդ և ջրի տակ: Դրանք կլինեն ռազմածովային ուժերի առաջին հիբրիդային ռազմական նավերը, դրանք պետք է մատակարարվեն երկու հազար երեսունական թվականների սկզբին», - ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես նշում է պարբերականը, ակնկալվում է, որ այդ պլանների մասին կհայտարարվի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Հատկանշական է, որ բրիտանական իշխանությունները նախապատվությունը տվել են հիբրիդային նավերին և ծրագրում են հրաժարվել 83 տիպի 8 Էսկադրային ականակիրների և 32 տիպի 5 ֆրեգատների կառուցումից, ինչն արտացոլում է շրջադարձը դեպի անօդաչու սարքերի ավելի մեծ կիրառում՝ ավանդական ռազմական տեխնիկայի փոխարեն։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են Թագավորական ռազմածովային նավատորմի հնացող նավերի փոխարինումից՝ հօգուտ անօդաչու համակարգերի ֆինանսավորման՝ պաշտպանական ներդրումների պլանի շրջանակներում։