Կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում պետք է ուժեղացվի. ՄԻՊ
Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 62-րդ նստաշրջանի շրջանակում, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրին նվիրված պանելային քննարկման ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել տեսաուղերձով։
Իր ուղերձում նա անդրադարձել է Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ ընդգծելով ոլորտում առկա մարտահրավերները։
Մանասյանը կարևորել է Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը։
Նա նաև նշել է, որ հասարակությունում առկա կարծրատիպերը հաճախ խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաև բռնության զոհ դարձած անձանց շահերի լիարժեք ապահովմանը։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Արմեն Մուրադյանը։ Համալսա...