ՏԵՍԱՆՅՈՒԹ.Կիևյան կամրջու եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործավարական նիստի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների որակին:
Կապալառուները պետք է գիտակցեն, որ իրականացված մեծածավալ աշխատանքներից հետո ասֆալտապատումը պետք է լինի կատարյալ: Քաղաքապետի ձևակերպմամբ՝ կարիք չկա բազմիցս հիշեցնել թերությունները շտկելու մասին, քանի որ սկզբնական պահանջն է, որ վերջնակետում ապահովվի իդեալական հարթության ու որակի ասֆալտ:
Տիգրան Ավինյանը նշել է, որ աշխատանքները դեռևս չեն ընդունվել, և կապալառուները շտկումներ անելու ժամանակ ունեն, սակայն այս մոտեցումը պետք է գրագետ կերպով փոխանցվի բոլորին, ինչը վերաբերում է նաև մնացած բոլոր աշխատանքներին: Որպես օրինակ նա մատնանշել է Կիևյան կամուրջը, որտեղ հսկայածավալ գործ է կատարվում և ներգրավված են լավ մասնագետներ:
Քաղաքապետն ընդգծել է, որ եթե ավարտին ասֆալտի որակի հետ կապված խնդիրներ առաջանան, ապա ֆինանսավորում չի հատկացվի, քանի որ խորքային աշխատանքներից հետո վերջին, բայց ամենակարևոր դետալը պետք է լինի իդեալական:
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումները, գտնում է, որ կառույցի որոշումը իրավաչափ է. ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը դատարանում իր ելույթն ավարտեց հայտարարությամբ, որ պատասխանո...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...