Ավինյան․ Փոքր կենտրոնի փողոցներն ավելի լայնացնել հնարավոր չէ, առաջնահերթությունը հանրային տրանսպորտն է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ մայրաքաղաքում շարունակվում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները, սակայն դրանց որակը պետք է լինի անթերի։
Անդրադառնալով Ավետ Ավետիսյան փողոցում կատարված աշխատանքներին՝ նա նշել է, որ դրանք եղել են ֆունդամենտալ, սակայն ասֆալտապատման որակի հետ կապված որոշ խնդիրներ կան, մասնավորապես՝ դիտահորերի հատվածներում։
«Մեր պահանջը վերջում իդեալական հարթության ու որակի ասֆալտն է։ Կիևյան կամրջում ահռելի ծավալի գործ է արվում, բայց եթե վերջում ասֆալտի որակի հետ կապված խնդիրներ լինեն, լրացուցիչ գումար չենք տալու»,- ասել է Ավինյանը։
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանի, հատկապես՝ Փոքր կենտրոնի փողոցները հնարավոր չէ էապես լայնացնել, ուստի անհրաժեշտ է զարգացնել հանրային տրանսպորտը։
Նրա խոսքով՝ քաղաքում պետք է հնարավորինս շատ առանձնացված գծեր ստեղծվեն հանրային տրանսպորտի համար, որպեսզի երթևեկությունն ավելի արագ և արդյունավետ դառնա։ Բացի այդ, քաղաքի մուտքերում և տարբեր հատվածներում նախատեսվում է ստեղծել մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ քաղաքացիները կկարողանան թողնել իրենց անձնական մեքենաները և ճանապարհը շարունակել հանրային տրանսպորտով։
Ավինյանը հավելել է, որ մետրոյի բոլոր կայարանների հարակից տարածքներում ավտոկայանատեղիների ենթակառուցվածքների ստեղծումը պետք է լինի առաջնահերթ ուղղություններից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Արմեն Մուրադյանը։ Համալսա...