ՆԳՆ-ն` Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ուղբերգական դեպքի մասին
Հունիսի 29-ին՝ ժամը 04։37-ին, տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան բնակավայրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել քարին և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել է երեք քաղաքացու այրված դի։
Նմանատիպ հոդվածներ
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
Քամուց տապալված ծառեր ու պոկված տանիքներ Երևանում և Արմավիրում
Հունիսի 24-ին քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տապալվել են ծառեր, թուլացել են տանի...
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
Վերջին մեկուկես ժամվա ընթացքում մինչև 6,7 մագնիտուդով առնվազն 12 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ , վ...
Վանաձորում երեխան ընկել է Փամբակ գետը. ընթանում են որոնումներ
Լոռու մարզում այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում, արտակարգ պատահար է գրանցվել, երբ քաղաքացիներից ահազանգ է...