Ավետիք Չալաբյան․ «Կրելու ենք մեզ բաժին հասած բեռը մինչև արդարության հաղթանակ»
«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը կալանավայրից ուղերձ է հղել։
«Սիրելի՛ բարեկամներ,
Գործող թրքամետ վարչախումբը, սպառելով քաղաքակիրթ պայքարի միջոցները, դիմել է ազգային գործիչների դեմ զանգվածային բռնաճնշումների։ Հարյուրավոր անձանց նկատմամբ շինծու գործեր են հարուցվել՝ մեկը մյուսից անհեթեթ պատրվակներով։
Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ և վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից։
Մեր բոլոր համախոհներին և աջակիցներին ցանկանում եմ ուժ, եռանդ և անվեհեր պայքարի ոգի՝ մինչև վերջնական հաղթանակ»։
Ավետիք Չալաբյան, «Արմավիր» ՔԿՀ
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...
ԱՄՆ-ն կարող է ամբողջությամբ դադարեցնել ապաստանի դիմումների ընդունումը՝ հայտարարում են Սպիտակ տանը
Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ն նախատեսում է դադարեցնել քաղաքական ապաստան հայցողների ընդունումը։ Սպիտակ տան աշխատակա...