ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հանդիպել Դոհայում՝ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը քննարկելու համար
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ ռազմական գործողությունները և երեքշաբթի՝ հունիսի 30-ին, հանդիպել Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։
«Մենք որոշել ենք դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները», — ասել է աղբյուրը։
Նախապես նախատեսվում էր, որ այդ օրը Շվեյցարիայում կանցկացվեն Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունները, սակայն լարվածության սրման պատճառով հանդիպման վայրը փոխվել է։ Այժմ բանակցությունների հիմնական թեման լինելու է Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության ապահովումը։
Axios-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև ամերիկյան տեխնիկական խմբի ղեկավար Նիք Ստյուարտը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը խախտել է հրադադարի պայմանները՝ պնդելով, թե Թեհրանը չորս անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավթատարի ուղղությամբ։
Թրամփը նաև զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ը վերսկսի լայնածավալ ռազմական գործողությունները, «Իրանը կարող է դադարել գոյություն ունենալ»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...
ԱՄՆ-ն կարող է ամբողջությամբ դադարեցնել ապաստանի դիմումների ընդունումը՝ հայտարարում են Սպիտակ տանը
Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ն նախատեսում է դադարեցնել քաղաքական ապաստան հայցողների ընդունումը։ Սպիտակ տան աշխատակա...