Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի փողոցի վթարային շենքերի վերաբերյալ Ավինյանը նոր հանձնարարական է տվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի փողոցի վթարային շենքերի վերաբերյալ Ավինյանը նոր հանձնարարական է տվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Հասարակական կարգի պահպանության վարչությանը և Էրեբունի վարչական շրջանին հանձնարարել է պատրաստ լինել, որպեսզի իր շրջայցի ընթացքում Արցախի փողոցի երկու վթարային շենքերում նոր բնակիչներ չհայտնվեն։


Այս հորդորը հնչել է Արցախի փողոցի երկու վթարային շենքերից բնակիչների այլ տներ տեղափոխելու գործընթացին անդրադառնալիս։ Մինչ այդ քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը զեկուցել էր, որ երկու շենքերից մեկի բոլոր քաղաքացիները համաձայնել են դուրս գալ տներից և ստացել են բնակարաններ, իսկ մյուս շենքի որոշ բնակիչներ դեռ դատական գործընթացի մեջ են։ 


«Չստացվի, որ մենք ինչ-որ մարդկանց տվել ենք բնակարաններ, մեծ մասը տեղափոխվել է, հետո նոր մարդիկ ենք հայտնվել, որ նոր բնակարաններ են ուզելու, որովհետև այն տեղի չի ունենալու, որովհետև, բոլոր այն բնակարաններում, որտեղից մարդիկ արդեն տեղափոխվել են՝ էդ բնակարանները ոչ պատ պետք է ունենան, ոչ դուռ պետք է ունենան, ոչ էլ պատուհան։ Եվ հենց բոլորը տեղափոխվեցին՝ 4-րդ կարգի վթարային շենքը միանգամից պետք է քանդվի»,-հայտարարեց Ավինյանը։ Քաղաքապետարանի պատասխանատուն վստահեցրեց, որ հսկողություն են իրականացնում և , բոլոր ազատված տները արդեն պիտանի չեն բնակության համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250