Աբովյան քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել. քաղաքացին ահազանգում է
Աբովյան քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել, այս մասին ահազանգել է ֆեյսբուքյան օգտատեր Վահե Աղաջանյանը։
«Այսօր սարսափելի տեսարանի ականատես եղա իմ հարազատ Աբովյան քաղաքում ու սա արդեն կդժվարանամ հիշել, թե այս տարի որերորդ նման դեպքն է: Ուսումնական մեքենա էինք վարում ու մեր առաջ, քաղաքի գլխավոր խաչմերուկներից մեկում, մոտ 15 հոգի մահակներով ու այլ սառը զենքերով հարձակվեցին 2-3 հոգու վրա` դաժան ծեծի ենթարկելով նրանց ու հետո անմիջապես վազելով դիմեցին փախուստի` տարբեր խմբերի բաժանված: Տարածքում նաև կային բազմաթիվ կանայք, երեխաներ, ծերեր, մարդիկ դուրս էին եկել զբոսնելու:
Առաջ նման հարցերին այլ կերպ էի վերաբերվում, բայց հիմա սրա դեմ պայքարի մեկ տարբերակ կա` օրենք: Նկատեցի, որ ոստիկանները մի խմբի հասցրեցին գտնել ու այս գրառումը ևս փաստացի հաղորդում է հանցագործության մասին:
Փողոցի խուժանը մեր երկրում չի կարող տեղ ունենալ ու, չնայած ես շատ դժգոհ եմ ոստիկանության աշխատանքից, բայց նման իրավիճակներում առնվազն ահազանգելը համարում եմ քաղաքացու պարտականությունը: Էս բառդակի վերջը պետք է տալ»,֊ իր դժգոհությունն է հայտնել ֆեյսբուքյան օգտատեր Վահե Աղաջանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում՝ առաջիկա օրերի եղանակը
Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Այսօր հրավիրած ասուլիսո...
ՆԳՆ-ն՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում
Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տե...
