Քաղաքականություն

ԿԸՀ-ն ընդունում է, որ եղել են ընտրախախտումներ․ Արամ Վարդևանյան

ԿԸՀ-ն  ընդունում է, որ եղել են ընտրախախտումներ․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԿԸՀ-ն Սահմանադրական Դատարանում ընունել է՝ ընտրությունների ընթացքում խախտումներ են գրանցվել, սակայն պնդել է, թե դրանք էական ազդեցությու չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։



Վարդևանյանի խոսքով՝ ընդդիմությունը համաձայն չէ այդ գնահատականի հետ և պնդոււմ է, որ արձանագրված խախտումները ունեցել են ազդեցություն ընտրական գործընթացի վրա։ Վարչական դատարանի՝ վերաքվերակություն անցկացնելու վերաբերյալ վճիռը չի կատարվել, ինչը, ըստ նրա, հարցեր է առաջացնում ընտրական գործընթացի վերաբերյալ։



Բացի դա,  Վարդևանյաը քննադատել է այն հանգամանքը, որ ԿԸՀ նախագահը, իր խոսքով, տեղեկացված է  եղել իրավիճակի մասին։ 



«Իրենք ընդունել են Սահմանադրական Դատարանում քննության ընթացքում, որ ընտրախախտումներ եղել են, իրենց դատողությունը այն է, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել։ իրավասու պետական մարմինները ո՞վ է պատասխանատու եղել, որ ժամը 20:00 պատշաճ կազմակերպվի ընտրական տեղամասում ընտրության քվեարկության գործընթացը։ ԿԸՀ-ն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը անձամբ տեղեկացված է եղել իրավիճակից, ո՞ւմ միջոցով ընտրական տեղամասի պատասխանատուի միջոցով ով ի դեպ հանդիսանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։»,- նշել է Վարդևանյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250