Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հարվածներից հետո Ռուսաստանում «որոշակի դեֆիցիտ» է առաջացել
Ուկրաինական հարվածների հետևանքով Ռուսաստանում «որոշակի դեֆիցիտ» է առաջացել, սակայն այն կրիտիկական չէ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պուտինի խոսքով՝ վնասված ենթակառուցվածքները բավական արագ վերականգնվում են, իսկ համակարգը շարունակում է աշխատել կայուն։
Նա նշել է, որ իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է մեծացնել հակաօդային պաշտպանության միջոցների արտադրությունը, արագացնել վերանորոգման աշխատանքները և ապահովել անհրաժեշտ ներմուծումները։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեպքում առաջնահերթությունը խաղաղ բնակչության պաշտպանությունն է, ինչպես նաև տնտեսությանն ու արտադրությանը հասցվող վնասի նվազեցումը։
Պուտինի խոսքով՝ ենթակառուցվածքների վրա հարձակումները նաև տեղեկատվական նպատակ են հետապնդում՝ հասարակության մեջ անվստահություն և պառակտում առաջացնելու համար, սակայն դրանք, ըստ նրա, չեն ազդում ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վրա։
Այս մասին փոխանցում է Телеканал Дождь-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշոր քիմիական գործարանին
Ուկրաինական ուժերը անօդաչու սարքերով հարված են հասցրել Ռուսաստանի Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի արդյունաբերական օբյե...
Հայաստանում ավարտվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
Հունիսի 25-ին «Զառ» ուսումնական կենտրոնում կայացել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությո...
Կրասնոդարում նավթաբազա է այրվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գտնվող Պոլտավսկայա նավթաբազայում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնել...
Թուրքիայի նախագահը մեղադրել է Իսրայելին խաղաղության գործընթացը խափանելու մեջ
Իսրայելը չի հանդուրժում խաղաղության նույնիսկ չնչին հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թա...