Այլ
Կարագանդայում սպանության գործով կասկածվող ադրբեջանցին ցուցմունք է տվել. ո՞վ է սպանել ղազախին
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետի երկարաձգման որոշման դեմ նրա փաստաբանների բողոքը դատարանը կքննի երկուշաբթի…
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետի երկարաձգման որոշման դեմ նրա փաստաբանների բողոքը դատարանը կքննի երկուշաբթի: SHANTNEWS-ի աղբյուրը հայտնեց, որ իրենց ևս լուրեր են հասել այն մասին, որ ծեծկռտուքին մասնակից, սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին:
«Երկուշաբթի պարզ կլինի` Նարեկին ինչ է սպասվում, եթե Ղազախստանից պաշտոնական գրությունը գա: Նարեկի նկատմամբ քրեական հետապնդումը չեն դադարեցնի, քանի որ նա, ամեն դեպքում, մասնակից էր ծեծկռտուքին, բայց սպանության հոդվածը կհանեն, դա շատ կարևոր է: Իսկ թե այդ հոդվածը հանելուց հետո նրան ինչ է սպառնում, չենք կարող ասել, մինչև քննությունը չվերջանա: Հոդվածում մի քանի կետ կա, եթե կանխամտածված մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրեն, 6 տարով կազատազրկեն, եթե չէ, տուգանքը վճարելով դուրս կգա»,- ասաց նա:
Աղբյուրը տեղեկացրեց` Նարեկի փաստաբանները տեսակցել են, նրա հետ ամեն ինչ նորմալ է, Նարեկին հաղորդել են, որ ադրբեջանցին խոստովանել է:
«Ասացինք, որ գոնե մի քիչ ուրախանա»,- նշեց մեր զրուցակիցը:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումները վերադարձրեք կամ հրաժարական տվեք. Հրապարակ
hraparak-ի վերլուծական բաժնում նյութ է տեղադրված, որտեղ գրված է. Վաղվանից բոլոր այն պաշտոնյաները, որ իրենք իրենց ու իրեն...
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կան զոհեր ու վիրավորներ
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: shamshyan-ի տեղեկացմամբ, Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Նոր Ն...
Ծեծկռտուք Երեւանի դպրոցներից մեկում. վնասվածք աչքի ու ողնաշարի շրջանում
Հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում։ Shamshyan-ի փոխանցմամբ,...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Բուք և մերկասառույց ավտոճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանց...