Այլ
Ծեծկռտուք Երեւանի դպրոցներից մեկում. վնասվածք աչքի ու ողնաշարի շրջանում
Հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում։ Shamshyan-ի փոխանցմամբ, ժամը 13։00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից…
Հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում։
Shamshyan-ի փոխանցմամբ, ժամը 13։00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 13 խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են 11-ամյա Գրիգոր Շ.-ին՝ աչքի եւ ողնաշարի մասում ստացված վնասվածքներով։
Ոստիկանները պարզել են, որ հունվարի 24-ին, ժամը 12։00-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի 13 հասցեում գործող Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի դասարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Գրիգոր Շ.-ի եւ 11-ամյա Սամվել Մ.-ի միջեւ, որի ժամանակ երկուստեք ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց։
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխաները սովորում են նշված դպրոցում։
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումները վերադարձրեք կամ հրաժարական տվեք. Հրապարակ
hraparak-ի վերլուծական բաժնում նյութ է տեղադրված, որտեղ գրված է. Վաղվանից բոլոր այն պաշտոնյաները, որ իրենք իրենց ու իրեն...
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կան զոհեր ու վիրավորներ
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: shamshyan-ի տեղեկացմամբ, Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Նոր Ն...
Կարագանդայում սպանության գործով կասկածվող ադրբեջանցին ցուցմունք է տվել. ո՞վ է սպանել ղազախին
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկե...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Բուք և մերկասառույց ավտոճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանց...