Պատահարներ
Կոնգոյում աղետի է ենթարկվել ռուսական ինքնաթիռ, կան զոհեր
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընկել է «Ան-26» բեռնատար ինքնաթիռ, որի անձնակազմի երեք օդաչուները, նախնական տեղեկություններով, ռուսաստանցիներ են։ Այս մասին հայտնում են ռուսական…
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընկել է «Ան-26» բեռնատար ինքնաթիռ, որի անձնակազմի երեք օդաչուները, նախնական տեղեկություններով, ռուսաստանցիներ են։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ինքնաթիռում եղել է 23 մարդ։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անկման պատճառով զոհվել է 6 մարդ, որոնցից մեկը ինքնաթիռի օդաչուներից է։ Ինքնաթիռը ընկել է մայրաքաղաք Կինշասայի մոտակայքում (հստակ տեղը դեռ ճշտված չէ)։ Այն թռիչք էր կատարել դեպի երկրի կենտրոնական շրջաններից մեկը, որտեղից բերում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նյութերը։
Ինքնաթիռի հետ կապը կորել է այն բանից հետո, երբ այն հատել է մայրաքաղաքի վարչական տարածքի սահմանը։ Ենթադրվում է, որ ավիավթարի պատճառը եղել են եղանակային անբարենպաստ պայմանները։
Նմանատիպ հոդվածներ
Բյուջեի հաշվին նոր տնօրենի համար 13.4 մլն դրամով «Տոյոտա» են գնել
Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով նոր ու թանկ...
Վայրի թռչունների անկման պատճառը հայտնի է
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությ...
86-ամյա կինը Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: ժամը 17։50-ի սահմաններում Ոստ...
Արտակարգ դեպք Տավուշում. տղամարդու դի են հայտնաբերել
Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 81-ամյա Նազիկ Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին, ժամը 10։00-ի սահմանում զանգել է ոստիկանությ...