Պատահարներ
86-ամյա կինը Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: ժամը 17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները…
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
ժամը 17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։
Ոստիկանության ծառայողները մարել են բռնկված կրակը, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։ Վիրավորին նշված կենտրոն են տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 06 խումբը։
Պարզվել է, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների 15 աստիճանի և ՕԴԲ 10 աստիճանի» ախտորոշմամբ։
Վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանն է, որը ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել։
Նմանատիպ հոդվածներ
Բյուջեի հաշվին նոր տնօրենի համար 13.4 մլն դրամով «Տոյոտա» են գնել
Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով նոր ու թանկ...
Վայրի թռչունների անկման պատճառը հայտնի է
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությ...
Թալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանըԹալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանը
Երևանում դեկտեմբերի 20–ին, գողություն են կատարել Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանից։ NEWS.am–ի հետ...
«Տաշիր կաթ» գործարանում 10 տարի շարունակ «բանտարկված» արջերը կան
Լոռու մարզի Տաշիր քաղաքում պանրի գործարանի տարածքում անազատ պայմաններում երկու արջ է պահվում: Նախնական ահազանգի համաձայն...