Պատահարներ
Բյուջեի հաշվին նոր տնօրենի համար 13.4 մլն դրամով «Տոյոտա» են գնել
Gohar Vardanyan
2,048 դիտում
Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով նոր ու թանկ մեքենա է գնվել։ Ինչպես հայտնում է Aysor.am-ը՝ գնման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել են, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ մեքենայի գնման մասին պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 17-ին։
ՔԱԳՎ երիտասարդ պետին մատակարարված մեքենան թարմ է՝ 2018 թվականի արտադրության «Toyota Camary» մակնիշի, 181 ձիաուժ հզորությամբ։
Լրատվամիջոցին հայտնի է, որ ՔԱԳՎ պետին մինչ այս գնումը, սպասարկել է «Շկոդա» մակնիշի մեքենա։
Քաղավիացիայի գլխավոր կոմիտեի աշխատակազմի ղեկավար Տիգրան Բայբուրտյանը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ գնումը նախատեսված է եղել այս տարվա գնումների պլանով։
«Տիկին Ռևազյանին սպասարկող մեքենան պատկանել է կոմիտեի կառավարման ենթակայությամբ գործող «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը, ինչը խախտում է համարվում։ Այդ խնդիրը նախկինում արձանագրվել է ստուգող մարմիններից մեկի կողմից, հստակ չեմ հիշում՝ որ մարմնի։ Քանի որ կոմիտեի ղեկավարը մեքենա չի ունեցել, այդ պատճառով էլ գնումն իրականացվել է», - ասաց աշխատակազմի ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Վայրի թռչունների անկման պատճառը հայտնի է
Gohar Vardanyan
1,010
Թալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանըԹալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանը
Gohar Vardanyan
1 րոպե
709
86-ամյա կինը Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է
Gohar Vardanyan
687
Կրկնակի վրաերթի գործով «Սպիտակցի Հայկոն» հարցաքննվել է
Gohar Vardanyan
1 րոպե
537
Ավելին Պատահարներ բաժնից
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
141
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
228
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,563