Պատահարներ
Կրկնակի վրաերթի գործով «Սպիտակցի Հայկոն» հարցաքննվել է
Դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի գործով վկա, «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդյանը հարցաքննվել է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս գործի շրջանակում…
Դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի գործով վկա, «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդյանը հարցաքննվել է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակ ունի Kia Sorento 7 մակնիշի ՊՆ համարանիշներով ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չ.ն․ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 68-ամյա Քնարիկ Պետիկյանին։
Ավելի ուշ տուժածին կրկնակի վրաերթի էր ենթարկել մեկ այլ՝ Rang Rover մակնիշի ավտոմեքենա, որի ղեկին եղել էր 46-ամյա Հայկարամ Ղեւոնդյանը:
Range Rover-ը տեղափոխվել է Երեւանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, «Սպիտակցի Հայկոն» էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Դեպքի կապակցությամբ նշանակվել է փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Բյուջեի հաշվին նոր տնօրենի համար 13.4 մլն դրամով «Տոյոտա» են գնել
Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով նոր ու թանկ...
Վայրի թռչունների անկման պատճառը հայտնի է
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում թռչուններ են անկում
Երևանի տարբեր հատվածներում անկած թռչուններ են հայտնաբերվում։ Այս մասին ֆեյսբուքյան հարթկում ահազանգում են քաղաքացիները՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին փորձել է հագուստ գողանալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջ...