Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում թռչուններ են անկում
Երևանի տարբեր հատվածներում անկած թռչուններ են հայտնաբերվում։ Այս մասին ֆեյսբուքյան հարթկում ահազանգում են քաղաքացիները՝ հրապարակելով լուսանկարներ։ Թռչնաբան, բնապահպան Սիլվա Ադամյանն այսօր ֆեյսբուքյան…
Երևանի տարբեր հատվածներում անկած թռչուններ են հայտնաբերվում։ Այս մասին ֆեյսբուքյան հարթկում ահազանգում են քաղաքացիները՝ հրապարակելով լուսանկարներ։
Թռչնաբան, բնապահպան Սիլվա Ադամյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է անկած թռչունի լուսանկար ու տեղեկացրել, որ դեպքը եղել է Երևանի կենտրոնում։ Ավելի վաղ, նման դեպքի առնչությամբ նա ահազանգել էր, որ թռչունների անկումը կարող է թռչնագրիպի հետևանք լինել։
Նշենք, որ երկու օր առաջ օգտատեր Արսեն Օհանյանն էր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել լուսանկարներ՝ գրելով. «Ժողովուրդ էս էսօր եմ նկարել, Օպերայի տարածքում: Ինչի՞ց են սատկել, ցրտի՞ց, թե այլ բան կարա լինի»։
Այս առիթով Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը հանդես էր եկել հայտարարությամբ. «Խնդրում ենք որևէ անկած թռչուն տեսնելու դեպքում անմիջապես զգուշացնել մեզ՝ զանգահարել թեժ գծին՝ 010206040 կամ 012906090 համարներով: Կամ գրեք հենց այստեղ կամ PM նամակով: Ցանկացած ձևով տեղեկացրեք: Ձեռք չտալ, չվերցնել, ուղղակի զանգահարել և կոնկրետ տեղը նկարագրել, եթե հնարավոր է՝ սպասել. մեր նմուշառող տեսուչն անմիջապես կմոտենա»։
Այսօր արդեն Հարությունյանը տեղեկացրել է, որ այսօր այսօր հայտնաբերվել և լաբորատոր փորձաքննության է տրվել անկած թռչուն: Արդյունքները նա խոստացել է հրապարակել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին փորձել է հագուստ գողանալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջ...
Կրկնակի վրաերթի գործով «Սպիտակցի Հայկոն» հարցաքննվել է
Դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի գործով վկա, «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդ...
8 անձի մեղադրանք է առաջադրվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից օտարերկրացի կ...
«Տաշիր կաթ» գործարանում 10 տարի շարունակ «բանտարկված» արջերը կան
Լոռու մարզի Տաշիր քաղաքում պանրի գործարանի տարածքում անազատ պայմաններում երկու արջ է պահվում: Նախնական ահազանգի համաձայն...