Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին փորձել է հագուստ գողանալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող…
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող հագուստի խանութ սրահից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը:
2018թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութ սրահում առերևույթ հանցագործություն կատարած անձը փորձել է հագուստ գողանալ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
ՔԿ-ից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում թռչուններ են անկում
Երևանի տարբեր հատվածներում անկած թռչուններ են հայտնաբերվում։ Այս մասին ֆեյսբուքյան հարթկում ահազանգում են քաղաքացիները՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Նորատուսցի Ալիկն ու Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրապարակվեց Չարբախում երկու անձի ա...
Գործադուլ Հանրային ռադիոյում
Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի...
Կրկնակի վրաերթի գործով «Սպիտակցի Հայկոն» հարցաքննվել է
Դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի գործով վկա, «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդ...