Պատահարներ
Սկանդալային միջադեպ ՀՔԾ քննիչի մասնակցությամբ. «Հրապարակ»
Gohar Vardanyan
1 րոպե
499 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետական մարմինների ղեկավարներն իրենց մեքենաները կայանելու մշտական տեղեր ունեն շենքի առաջ, որտեղ շարքային աշխատողները չեն կարողանում կանգնել։ Միջին չինովնիկները նրանց համեմատ ավելի վատ տեղում են կանգնեցնում ավտոմեքենաները, իսկ կրտսեր անձնակազմը ամենահեռու ու անհարմար կետերում, եթե, իհարկե ավտո ունի։
Այդպես է նաեւ Հատուկ քննչական ծառայությունում, որը գտնվում է Վաղարշ Վաղարշյան 13 ա հասցեում։ Անցակետի աշխատողներն էլ սրբորեն պահում են քննիչների տեղը ու թույլ չեն տալիս, որ «հասարակ» այցելուները զբաղեցնեն ՀՔԾ քննիչների տեղերը։ Բայց այսօր չկարողացան հանել փաստաբան Հակոբ Ճարոյանի մեքենան։
Հակոբ Ճարոյանն իր պաշտպանյալների հետ եկել էր մասնակցելու քննչական գործողության։ Նա կայանել է իր ավտոմեքենան շենքի դիմաց, սակայն պարզվել է, որ քննիչի տեղ է զբաղեցրել։ «Մեքենաս կանգնեցրել եմ հասարակական թույլատրելի վայրում։ Սերժանտը, որը կանգնած է անցակետում, պահանջեց, որ մեքենաս հանեմ, քանի որ այդ տեղում քննիչի մեքենա է կանգնում։ Հետո մի աղջիկ քննիչ եկավ, ասեց՝ սա իմ տեղն է։ Պահանջեց, որ ես դուրս գամ, ես էլ չգնացի», – պատմում է փաստաբանը։
Օրինավոր վարք ցուցաբերելու, ինչ որ տեղ «հյուրին» զիջելու փոխարեն ՀՔԾ «աղջիկ-քննիչը» խախտում է կատարել՝ նա Ճարոյանի ինադու իր toyota cаmry ավտոմեքենան կանգնեցրել է ուղիղ նրա lexus-ի հետեւում, երկրորդ գծի վրա, զբաղեցնելով փողոցի բանուկ մասը եւ զգուշացրել է փաստաբանին, որ դուրս է գալու միայն ժամը վեցին։ «Նա ուզեց ասի՝ իմ մեքենան սենց կանգնացնելու եմ, որ դու չկարողանաս դուրս գաս։ Ես մնացի այդտեղ»։ Ճարոյանը տակը մնացողը չէր ու իր հերթին վատություն արեց՝ դիմեց ոստիկանություն։ Ոստիկանները եկան ու արձանագրեցին, թե ինչպես է ՀՔԾ քննիչը խախտում կատարել»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Նորատուսցի Ալիկն ու Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին
Gohar Vardanyan
1 րոպե
773
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղ Դոն 19 շենքի նկուղ ջուր է լցվում․ բնակիչներին էլ «ցրում» են
Gohar Vardanyan
1 րոպե
706
Գործադուլ Հանրային ռադիոյում
Gohar Vardanyan
684
Բացահայտվել է ընտրակաշառքի դեպք
Gohar Vardanyan
557
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
161
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,473
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
516
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
643