Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Նորատուսցի Ալիկն ու Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրապարակվեց Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը։ Դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով…
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրապարակվեց Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը։
Դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկն արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվեց, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:
Այս գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ։ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու մեջ։
Արմեն Գասպարյանն էլ մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության` Մուշեղ Մուշեղյանի սպանության մասին տեղեկանալու եւ իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին փորձել է հագուստ գողանալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղ Դոն 19 շենքի նկուղ ջուր է լցվում․ բնակիչներին էլ «ցրում» են
Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն 19 շենքի 3-րդ մուտքի նկուղ ջուր է լցվում: Այսօր նման ահազանգով Aurora News-ին են դիմե...
Գործադուլ Հանրային ռադիոյում
Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի...
Բացահայտվել է ընտրակաշառքի դեպք
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթու...