Պատահարներ
Բացահայտվել է ընտրակաշառքի դեպք
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել: 2018 թվականի…
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել:
2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի ընտրողներին ընտրակաշառք է տվել՝ խոչընդոտելով ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել տվյալ անձի կողմից մի շարք ընտրողներին թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար կաշառք տալու և ընտրողների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Նորատուսցի Ալիկն ու Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրապարակվեց Չարբախում երկու անձի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղ Դոն 19 շենքի նկուղ ջուր է լցվում․ բնակիչներին էլ «ցրում» են
Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն 19 շենքի 3-րդ մուտքի նկուղ ջուր է լցվում: Այսօր նման ահազանգով Aurora News-ին են դիմե...
Գործադուլ Հանրային ռադիոյում
Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի...
Սկանդալային միջադեպ ՀՔԾ քննիչի մասնակցությամբ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական մարմինների ղեկավարներն իրենց մեքենաները կայանելու մշտական տեղեր ունեն շենքի առաջ, որտ...