Price Situation in the Meat Market
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոզի մսի արտադրության ծավալները 3.4 տոկոսով նվազել են.
Բայց, սրան զուգահեռ, խոզի մսի գինն է բարձրացել՝ հասնելով 3700-3800 դրամի: Օրինակ՝ խոզի «չալաղաջի» մեկ կիլոգրամը գերազանցում է 4500 դրամը, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3200 դրամ է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի քիչ քանակությամբ խոզ է ներմուծվել ՀՀ, քան 2019-ին:
ՊԵԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանը ներկրել է 129 հատ խոզ, իսկ 2019-ին ՝ 605: Մասնագետների խոսքերով՝ հենց սա է պատճառը, որ խոզի մսի արտադրության ծավալները նվազել են. ըստ մասնագետների՝ առաջիկայում խոզի միսը կթանկանա:
Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-մայիսին ոչխարի մսի արտադրության ծավալներն ավելացել են 5.1 տոկոսով. բայց, չնայած սրան, ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել. այն տեւական ժամանակ է, ինչ գերազանցում է 4000 դրամը:
Նշենք, որ ոչխարի միս Հայաստանից հիմնականում արտահանվում է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Նմանատիպ հոդվածներ
Gazprom Armenia Warns of Upcoming Gas Shutdowns
Gazprom Armenia LLC informs that planned works will result in a gas shutdown on July 22 from 10:00 AM to 8:00 PM. The ga...
Illegal Burials Have Taken Place: 'Zhoghovurd'
'Zhoghovurd' newspaper reports: 'According to information we received, Yerevan Mayor Hayk Marutyan has sent a request to...
Will There Be Changes in the Liquefied Gas Market?
The newspaper 'Haykakan Jamanak' reports that the price increase of liquefied gas in Armenia has not yet calmed down ten...
Veolia Water Announces One Day Water Shutdown
Veolia Water informs its customers and consumers that due to planned works, the water supply will be suspended in the fo...