Քաղաքականություն

Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվեց

Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվեց

«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Հարկ է նշել, որ Չախալյանի խափանման միջոցի ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 4-ին։


Մինչ դատարանի որոշումը, դատախազները նշել էին, որ նկատի ունենալով Չախալյանի՝ ընտանիքի միակ կերակրողը լինելու և անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքները, անհրաժեշտ է մեղմացնել խափանման միջոցը, սակայն որևէ միջոց, այնուամենայնիվ, պետք է սահմանվի։


Փաստաբան Ալեքսան Թումասյանն իր հերթին ընդգծել էր, որ որոշում ընդունելիս կարելի է նկատի ունենալ 1 տարի 2 ամսվա ընթացքում իր պաշտպանյալի ցուցաբերած պատշաճ վարքագիծը։ Թումասյանը նաև միջնորդել էր, որ որևէ խափանման միջոց սահմանելիս չկիրառվի որևէ սարքավորում՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակն ու պարբերական հետազոտությունների գնալու անհրաժեշտությունը։


Արդյունքում, Վահագն Չախալյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Դատավորը շեշտել է, որ որոշումը կայացնելիս հաշվի են առնվել նրա՝ ընտանիքի միակ կերակրողը լինելն ու անչափահաս երեխաներ ունենալը։


Կարեն Ֆարխոյանը հայտնել է, որ վարչական հսկողությունը իրականացվելու է առանց էլեկտրոնային սարքավորումների և ժամանակային սահմանափակումների։ Մեղադրյալը պարտավորված է շաբաթական 1 անգամ ներկայանալ Պրոբացիայի ծառայություն ու գրանցվել, ինչպես նաև չփոփոխել բնակության վայրը, իսկ հակառակ դեպքում՝ տեղյակ պահել վարույթն իրականացնող մարմնին։


Միևնույն ժամանակ, բացակայելու արգելք խափանման միջոցը թողնվել է անփոփոխ, գրավի կիրառումը դատարանը նպատակահարմար չի գտել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250