Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Բացի ՀՀ 2-րդ նախագահից ու նրա որդի Սեդրակ Քոչարյանից՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 8 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ 2–րդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Որսկանյանը, Որսկանյանի կինն ու երկու դուստրերը:
Հիշեցնենք` Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե:
Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են:
ՔԿ–ի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։ Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Փաշինյանն առաջարկել է քննարկել սոցցանցերում անանուն հաշիվների արգելքը
Անհրաժեշտ է քննարկել սոցիալական ցանցերում անանուն հաշիվների օրենսդրական արգելքի հնարավորությունը։ Այս մասին օգոստոսի 24-...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...