Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը կեղծում է․ ՌԴ-ն աշխարհաքաղաքական շահեր ունի․ Արամ Սարգսյան

Վլադիմիր Պուտինը կեղծում է․ ՌԴ-ն աշխարհաքաղաքական շահեր ունի․ Արամ Սարգսյան

Վլադիմիր Պուտինի բերած արգումենտներին, իհարկե, կարելի է հակադարձել։ Վստահ եմ՝ հակադարձողների պակաս չի լինի, և ՀՀ վարչապետն էլ տեղը-տեղին հակադարձել է։ Դրա համար էլ` մեր մասով արտահոսքեր չկան։  Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։


«Մի բան հաստատ է. ամենակարևոր հարցում Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է։ Նա թաքցնում է, որ ՌԴ-ն աշխարհաքաղաքական շահեր ունի մեր տարածաշրջանում և ընդհանրապես։


Հենց այդ շահերի իրականացման պատճառով էր, որ Արցախը հանձնեց ու առ այսօր միջանցք է ուզում, որ 2022-ին պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, որ ամեն կերպ միջամտեց Մոլդովայի ընտրություններին, որ Վրաստանում օլիգարխ օպերացիա իրականացրեց և որ նույնը փորձեց անել Հայաստանում 2026-ին, բայց չհաջողեց ու էլի չի հաջողելու։


Որովհետև Միութենական պետությունը վաղուց արդեն միֆ է, իսկ թե ինչու՝ հարցրեք Սի Ծինփինին։


Թե չէ՝ դրել է Հարավկովկասյան երկաթուղիներն ու ապրանքաշրջանառությունն է քննարկում, իսկ ռազմաբազան էլ, իբր, պահում է ՀՀ շահերից ելնելով...


ՀՀ-ն քայլեր է անում դեպի ինքնիշխանություն և դեպի առաջադեմ աշխարհ և թող Աստված օրհնի Հայաստանը»- գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։



Screenshot 2026-09-02 135706.jpg 126.15 KB

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250