Մոսկվայից արձագանքել են Փաշինյանի ելույթին․ նախկինում նման բան թույլ չէր տվել․ Ուշակով
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «տարօրինակ» է անվանել Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերենով ելույթ ունենալու որոշումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա, թերևս, իմացել է, որ հնարավոր է հայերենից այլ լեզուներով թարգմանություն ապահովել, և իր ելույթն ունեցել է հայերեն: Դա հազվադեպ պատահող բան է. իմ կարծիքով՝ նախկինում նա հանդիպումներին նման բան թույլ չէր տվել»,- ասել է Ուշակովը:
«Ինձ դա տարօրինակ թվաց, բայց ոչ ավելին»,- հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը՝ և ընդգծել, որ Փաշինյանը տիրապետում է ռուսերենին, սակայն Հայաստանի պետական լեզուն հայերենն է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միակը չէր․ Բիշքեկում ևս երեք երկրի ղեկավարներ չխոսեցին ռուսերեն։
Նմանատիպ հոդվածներ
Հավաքեք ձեր քաջությունը և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը․ Զախարովան՝ Փաշինյանին
Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվել են։ Դուք կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներին լապշա կախել։ Հավաք...
Փաշինյանը միակը չէր․ Բիշքեկում ևս երեք երկրի ղեկավարներ չխոսեցին ռուսերեն
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ+) ընդլայնված ձևաչափի նիստի ընթացքո...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...