Լավ լուր Հայաստանի համար․ ԵՄ-ն կազատականացնի արտահանման 80%-ը
ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնություն է տվել հայկական ապրանքների առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներին, որոնք նպատակ ունեն աջակցել Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանի կողմից վերջերս կիրառված առևտրային սահմանափակումներից հետո:
«Այս քայլերի արդյունքում կազատականացվի դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը: Հատկացվող արտոնյալ ռեժիմը գործելու է որոշակի պայմաններով և պարունակում է նաև պաշտպանական մեխանիզմներ՝ ԵՄ շուկան հնարավոր բացասական ազդեցությունից պաշտպանելու համար, եթե ներմուծումը վնասի տեղական արտադրողներին: Խորհուրդը հավանություն է տվել Հանձնաժողովի առաջարկին առանց որևէ փոփոխության, ինչը ճանապարհ է հարթում կանոնակարգի արագ ընդունման համար, երբ Եվրախորհրդարանը նույնպես հաստատի այն անփոփոխ տեսքով:
Կանոնակարգով նախատեսվում է ժամանակավորապես կասեցնել ներմուծման մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ սակագնային քվոտաներով սահմանափակվող որոշ գյուղատնտեսական ապրանքների համար: Միջոցառումները կիրառվելու են ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի ժամկետով և ընդգրկելու են Հայաստանից Ռուսաստան արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի ու բույսերի մոտ 99%-ը, ինչպես նաև խմիչքների և ոգելից խմիչքների ավելի քան 91%-ը: Առաջարկվող կարգավորման նպատակն է աջակցել Հայաստանին, քանի որ Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումները խոչընդոտել են հայկական արտահանմանն ու տարանցիկ երթուղիներին: Այն միտված է նաև ԵՄ-ի և Հայաստանի առևտրային կապերի ամրապնդմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համահունչ: Արտոնյալ պայմանների կիրառումը շարունակելու համար Հայաստանը պետք է պահպանի ծագման գործող կանոնները, վարչական համագործակցություն ծավալի ԵՄ-ի հետ, զերծ մնա ԵՄ ներմուծման նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներից և հարգի CEPA-ի հիմնարար տարրերը, այդ թվում՝ ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները»,- ասված է փաստաթղթի մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին տարանցման խոչընդոտները
Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող Նորդուզ սահմանային տերմինալով առևտրի և տարանցման խոչընդոտները...
Հայկական գյուղմթերքի սահմանափակումները «պատժամիջոց» ներկայացնելը մանիպուլյացիա է. Գալուզին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական շուկա հայ...
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի մասին պնդումները պառակտման փորձ է համարում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նման տեղեկատվական արտահոսքերը կամ գրոհները դիտարկվում ե...