Քաղաքականություն

Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողին մահապատիժ է սպառնում

Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողին մահապատիժ է սպառնում

ԱՄՆ Յուտա նահանգի Պրովո քաղաքի շրջանային դատարանը թույլատրել է դատավարություն սկսել Թայլեր Ռոբինսոնի նկատմամբ, որը մեղադրվում է հանրապետական հասարակական-քաղաքական գործիչ, Դոնալդ Թրամփի աջակից Չարլի Քըրքի սպանության մեջ: Մեղադրական դատավճռի դեպքում Ռոբինսոնին կարող է սպառնալ բարձրագույն պատժաչափ՝ մահապատիժ:


Հետաքննության տվյալներով՝ Քըրքը սպանվել էր 2025 թվականի սեպտեմբերի 10-ին Յուտայի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ։ Կրակոցներն արձակվել էին մոտակա տանիքից՝ մոտ 120 մետր հեռավորությունից, ինչից հետո նա տեղում մահացել էր: Դեպքի հաջորդ օրը հանձնված Ռոբինսոնը մեղքը դեռ չի ընդունել, սակայն դատախազությունը պնդում է, որ ունի անհերքելի ապացույցներ: Իրավապահները հայտնաբերել են նրա թողած գրությունը՝ Քըրքին վերացնելու մտադրության մասին, զենքի վրա առկա ԴՆԹ հետքեր, ինչպես նաև տանիքի կոշիկների հետքերի համապատասխանություն:


Սեպտեմբերի 1-ի դատական նիստին ներկա են եղել զոհված գործչի ծնողներն ու այրին՝ Էրիկա Քըրքը, ովքեր դուրս են եկել դահլիճից հանցագործության մանրամասների ներկայացման ընթացքում: Մինչ սպանվածի կինը հրապարակավ հայտարարել է ենթադրյալ հանցագործին ներելու մասին, նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է ամենախիստ պատիժը՝ մահապատիժ կիրառել նրա նկատմամբ:


Չարլի Քըրքը երիտասարդ պահպանողականներին միավորող «Turning Point USA» կազմակերպության համահիմնադիրն էր։ Նա ուներ երկու անչափահաս երեխա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250