«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 31-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները քարոզարշավի ընթացքում գտնվել են Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարևանությամբ, որտեղ դեպոյի մեքենավարն էլեկտրաքարշով հետընթաց կատարելու ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, երկու անգամ երեք րոպե պարբերականությամբ նախազգուշական ձայնային ազդանշան է հնչեցրել, ինչի կապակցությամբ քարոզարշավի մասնակիցներից Վ․Պ․-ն վիրավորական ժեստ է կատարել։
Այնուհետև, Վ․Պ․-ն, Գ․Շ․-ն, Լ․Ն․-ն և քարոզարշավի 10-ից ավելի մասնակիցներ բարձրացել են կայարանի կառամատույց, որտեղ հայհոյանքներ են հնչեցրել մեքենավարի հասցեին, Վ․Պ․-ն և Գ.Շ․-ն նաև քաշքշել և հարվածել են նրան՝ խոչընդոտելով կայարանի շրջադարձային դեպոյի աշխատակիցների բնականոն աշխատանքը:
Նախաքննության ընթացքում Լ․Ն․-ի, Վ․Պ․-ի և Գ․Շ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլո...
Պատուհանից ընկած 2-ամյա տղայի կյանքը չհաջողվեց փրկել
Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օ...
Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ. ՆԳՆ
Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառ...
Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի
Մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով ս.թ. Օգոստոսի 28-ից երթևեկության կազմակերպմ...