Մոսկվա-Կիև լարվածությունը սրվում է․ Չինաստանը զսպվածության կոչ է արել
Պեկինը զսպվածության կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախազգուշացումը, որ Ռուսաստանի երկինքն ապահով չէ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Երկխոսությունն ու բանակցություններն ուկրաինական ճգնաժամի լուծման միակ կենսունակ ուղին են. չինական կողմը բոլոր կողմերին կոչ է անում հանգստություն և զսպվածություն պահպանել», - ասել է դիվանագետը։
Գո Ցզյակունը նաև կոչ է արել կողմերին համատեղ նպաստել լարվածության շուտափույթ մեղմացմանն ու պայմաններ ստեղծել ճգնաժամի քաղաքական լուծման համար։
Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի օդային տարածքն օգտագործեղ ավիաընկերություններին նախազգուշացրել էր, որ ՌԴ երկինքը վտանգավոր է դարձել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պատճառով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել էր՝ նշելով, որ Ռուսաստանը կգտնի պատասխան միջոց, եթե Կիևը փորձի Ռուսաստանի «երկինքը փակելու» սպառնալիքներն իրականացնել։
Նմանատիպ հոդվածներ
Հավաքեք ձեր քաջությունը և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը․ Զախարովան՝ Փաշինյանին
Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվել են։ Դուք կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներին լապշա կախել։ Հավաք...
Փաշինյանը միակը չէր․ Բիշքեկում ևս երեք երկրի ղեկավարներ չխոսեցին ռուսերեն
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ+) ընդլայնված ձևաչափի նիստի ընթացքո...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...