Քաղաքականություն Կարևոր

Հայկական գյուղմթերքի սահմանափակումները «պատժամիջոց» ներկայացնելը մանիպուլյացիա է. Գալուզին

Հայկական գյուղմթերքի սահմանափակումները «պատժամիջոց» ներկայացնելը մանիպուլյացիա է. Գալուզին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի որոշ կատեգորիաների մատակարարման դեմ իբր պատժամիջոցների մասին…

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի որոշ կատեգորիաների մատակարարման դեմ իբր պատժամիջոցների մասին հայտարարությունները մանիպուլյացիա են։


Գալուզինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ և տեղեկատվական ռեսուրսներ ռուսական շուկա հայկական գյուղմթերքի որոշ կատեգորիաների մատակարարման սահմանափակումները ներկայացնում են որպես Մոսկվայի կողմից «պատժամիջոցներ»։


Փոխնախարարն ասել է, որ դրանք մանիպուլյացիաներ են, որոնք իրականության հետ որևէ ընդհանուր բան չունեն։


Նա ընդգծել է, որ ռուսական կողմը միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բուսասանիտարական վերահսկողությանը, և նրա պահանջները քաջ հայտնի են՝ հայ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործում, պեստիցիդների նկատմամբ վերահսկողություն, մատակարարումների հետագծելիություն։


Գալուզինը նաև ընդգծել է, որ հայկական ղեկավարությունն ինքն է ընդունել այս կամ այն ապրանքների որակի հետ կապված խնդիրների առկայությունը։


Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։


«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի պարզաբանմամբ՝ հայկական գյուղմթերքի մատակարարման սահմանափակումները կապված են արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության, այլ ոչ թե քաղաքականության հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250