Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե այս գործն ի՞նչ տրամաբանական ավարտ կունենա (հասկանալի է՝ մի օր կուղարկվի դատարան), և հնարավորություն կունենանք նաև հանրությանը ցույց տալու, թե ի՞նչ անհեթեթության հետ ենք ընդհանրապես մենք առնչվում, 168․am-ի հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահին վերագրվող հերթական մեղադրանքին այսպես արձագանքեց նախագահի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։
Այսօր տեղեկացրել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է, նրան մեղադրանք է առաջադրվել։
««Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Ս.Ս.-ին»,- հայտնել էին կոմիտեից։
Իսկ ավելի վաղ Դատախազության հաղորդագրությունից էլ տեղեկացել էինք՝ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:
«Ինձ մոտ խորը համոզմունք առաջացավ այս իրավիճակից, որ ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար, և ավելին՝ որ կրկին, ասենք, այն պայմաններում, երբ պարոն նախագահի ելքը ՀՀ-ից արգելված է, նորից արգելվի։
Այս պրոցեսն է այսօր տեղի ունեցել, մեծ հաշվով, ուրիշ ոչ մի բան։ Այս աբսուրդի թատրոնը գնալով ավելի խիտ գույներ է ստանում»,- շեշտեց Ամրամ Մակինյանը և հավելեց, որ դրվագը վերաբերում է Սպայի տան օտարման գործարքին, որը կատարվել է կառավարության որոշմամբ և բավականին մեծ արժեքով․ «Համոզված ենք, որ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել»։
Ի դեպ, նախօրեին ԱԺ-ում Փաշինյանն իրավապահներին հրահանգել էր ունեզրկել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին»,-գրում է կայքը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Խուզարկություններ՝ Քոչարյանների հետ կապվող մի շարք կառույցներում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում Քոչարյանների ընտանիքի հետ կապվող մի շարք կառույցներում։ Ա...
Փաշինյանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով ժամկետ է նշել
ՀՀ ժողովրդի համախմբումը Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մ...