Պեսկովը` Ռուսաստանում սպասվող նոր մոբիլիզացիա անցկացնելու լուրերի մասին
Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանում նոր մոբիլիզացիա անցկացնելու մասին տարածվող լուրերը՝ դրանք որակելով կիևյան ռեժիմի կողմից տարածվող տեղեկատվական ստահոդ լուրեր։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանում իբր նոր զորահավաքի վերաբերյալ լուրերը բնութագրել է որպես «տեղեկատվական ստահոդ լուրեր», որոնք միտումնավոր կերպով շրջանառության մեջ են դնում ուկրաինական իշխանությունները։ RTVI-ի հետ զրույցում Կրեմլի ներկայացուցիչը մասնավորապես նշել է. «Գիտեք, այդ ամենը շրջանառության մեջ են դնում ուկրաինական իշխանությունները։
Բնականաբար, [կիևյան] ռեժիմը փորձում է գաղափարապես ապակայունացնել իրավիճակը մեր երկրում։ Դրանք բոլորն այնպիսի տեղեկատվական ստահոդ լուրեր են, որոնք նպատակադրված նետվում են տեղեկատվական դաշտ»։ Դրանից առաջ Զելենսկին մի քանի անգամ հայտարարել էր, թե ռուսական իշխանությունները իբրև թե մտադիր են առաջիկա աշնանը նոր զորահավաք կազմակերպել։ Նմանատիպ տեղեկություններ բազմիցս շրջանառվել էին նաև ուկրաինական լրատվամիջոցներում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ լայնածավալ հակամարտության
Արաբական երկրների հետախուզությունները տվյալներ են ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ընդլայնելու Թեհ...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Բարձր կլինի վճարվելիք գինը. Մոսկավն սպառնացել է Լոնդոնին
Ռուսական կողմը Մեծ Բրիտանիային մեղադրել է ուկրաինական ճգնաժամի էսկալացիայի վրա գիտակցաբար խաղադրույք կատարելու մեջ՝ ՌԴ տ...
Իրանից կոչով դիմել են մուսուլմանական երկրներին
Իրանի բանակի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ մուսուլմանական...